.jpg)
Նամականի. Դուշման Վարդանի նամակը մորը. Մաս 1
«Բարև, մամ ջան: Ստացա քո գրած նամակն ու մի կուշտ ծիծաղեցի: Առաջինը. ես չեմ հիվանդացել ո՛չ դեղնախտով, ո՛չ էլ տիֆով, ո՛չ էլ ուրիշ հիվանդություններով: Դրա համար էլ ոչխարի միս միշտ ուտում եմ: Ժարիտ արած կարտոֆիլ էլ՝ բիբարով ու թթու վարունգով:
Երկրորդը. ես ի՞նչ մեղք ունեմ, թե դու ինչ երազ ես տեսել: Հարկավոր է լավ ծածկվել ու կուշտ փորով քնել, որ լավ երազներ տեսնես: Հա, դու հանգիստ եղիր, վարակին վարակ չի կպնի: Դու Ժյուլ Վեռնից բեթար ֆանտազյոր ես: Ինձ դեղնախտով հիվանդացրիր ու մի բան էլ բուժել սկսեցիր: Ոչխարի միս էլ եմ ուտում, խոզի էլ, տավարի էլ, ուղտի էլ: Վերջերս էլ կենգուրուի միս ենք ստացել: Շատ համով է: Չիմանաս, թե կատակ եմ անում: Ասում են՝ ամեն ինչ կարելի է ուտել, բացի օձերից ու կարիճներից:
Նոր համազգեստ ենք ստացել: Ինձ ընենց բատինկաներ են տվել, որ ցուրտ ժամանակ կարողանամ մեջը թաքնվել ու քնել: 47 համարի է: Ստիպված մի թայը քանդել եմ ու 2 հատ եմ կարել:
Այս ոչխարների ձեռքը կրակն եմ ընկել: Այսօր էլ երկու հատ քերթել եմ: Թե սուտ եմ ասում, ինչ ուզում ես, ասա: Ոչխար քերթելու վարպետ եմ դարձել: Եկա թե չէ, վայ հայկական ոչխարներին»: