Երկրաշարժ` Վրաստանում. Այն զգացվել է Իջևանում և Նոյեմբերյանում
29/11/2013 11:39

Երկրաշարժ` Վրաստանում. Այն զգացվել է Իջևանում և Նոյեմբերյանում

Նախօրեին ժամը 23.14-ին  Սեյսմիկ պաշտպանության ծառայության գործակալությունից ԱԻն տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 22.32-ին (Գրինվիչի ժամանակով՝ 18.32-ին) Վրաստանի տարածքում՝ Գուրջանի քաղաքից 20 կմ արևելք, ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3,5 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից: 

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.730 և արևելյան երկայնության 46.010:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել է Իջևան և Նոյեմբերյան քաղաքներում` 3 բալ ուժգնությամբ:

Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի տեղեկատվական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ երկրաշարժի հետևանքով ավերածություն, զոհեր և տուժածներ չկան: 

Երկրաշարժ` Վրաստանում. Այն զգացվել է Իջևանում և Նոյեմբերյանում