Գալիանին հաստատել է, որ կհեռանա «Միլանից»
29/11/2013 18:23

Գալիանին հաստատել է, որ կհեռանա «Միլանից»

«Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին հաստատել է այն տեղեկատվությունը, ըստ որի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի «Այաքսի» հետ կայանալիք խաղից հետո, անկախ հանդիպման արդյունքից, կհեռանա իտալական ակումբից: Այս մասին տեղեկացնում է «Football Italia»-ն:

«Իմ հեղինակությանը մեծ հարված է հասցվել: Սերնդափոխությունը լավ բան է, բայց դա կարելի է գեղեցիկ անել»,- նշել է Գալիանին:

Հավելենք, որ 69-ամյա Գալիանին «Միլանում» աշխատում է 27 տարի, 10 ամիս: 1986 թ. նրան անձամբ հրավիրել է իտալական այս ակումբի սեփականատեր և նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին:
 

Գալիանին հաստատել է, որ կհեռանա «Միլանից»