Իրանի և «5+1 խմբի» համաձայնագիրը ուժի մեջ կմտնի դեկտեմբերի վերջին
29/11/2013 18:35

Իրանի և «5+1 խմբի» համաձայնագիրը ուժի մեջ կմտնի դեկտեմբերի վերջին

Ակնկալվում է, որ Իրանի և «5+1 խմբի» միջև ստորագրված համաձայնագիրը ուժի մեջ կմտնի դեկտեմբերի վերջին: Այդ մասին, իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ, հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում (ԱԷՄԳ) ԻԻՀ ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆին:

Իրանական աղբյուրը հաղորդում է, որ մինչ այդ ԻԻՀ Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտարարել էր, որ ժնևյան համաձայնագիրն արդեն կսկի գործել դեկտեմբերի 20-ից: Իսկ օրերս Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսն էլ հայտարարել էր, որ դեկտեմբերից կսկսվի Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների կասեցման առաջին փուլը:

Ժնևում Իրանի և «5+1 խմբի» միջև նոյեմբերի 24-ին ձեռք վբերված պայմանավորվածության համաձայն՝

1. Իրանը հայտարարում է, որ 6 ամսվա ընթացքում ուրանը 5 տոկոսից ավել չի հարստացնի
2. Իրանի պետրոքիմիական արտադրանքի արտահանման և ոլորտի հետ կապված այլ ծառայությունների նկատմամբ սահմանված պատժամիջոցների կասեցում
3. Ոսկու և թանկարժեք մետաղների ոլորտում առկա սահմանափակումների կասեցում
4. Ավտոմոբիլային արդյունաբերության ոլորտի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների կասեցում
5. Իրանի քաղաքացիական ինքնաթիռների համար անվտանգ թռիչքներ ապահովելու նպատակով համապատասխան սերտեֆիկատի և անհրաժեշտ պահեստամասերի տրամադրում
6. ՄԱԿ-ի ԱԽ կողմից Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ չպետք է կիրառվեն
7. ԵՄ-ի կողմից Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ չպետք է կիրառվեն
8. ԱՄՆ-ի կառավարությունը նախագահի և Կոնգրեսի իրավասությունների շրջանակներում ձեռնպահ է մնալու Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելուց:

Թեմայի առնչությամբ վերլուծություն՝ Ժնևյան համաձայնագրով սկսվեց Իրան-ԱՄՆ հարաբերությունների կարգավորումը

Իրանի և «5+1 խմբի» համաձայնագիրը ուժի մեջ կմտնի դեկտեմբերի վերջին