Վիլնուսում հանդիպել են Է. Նալբանդյանն ու Ք. Էշթոնը
29/11/2013 13:51

Վիլնուսում հանդիպել են Է. Նալբանդյանն ու Ք. Էշթոնը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում Վիլնյուսում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Եվրոպական միության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ: Այս մասին հայտնում են ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հայաստանի արտգործնախարարը և Եվրոպական միության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը նամակներ են  փոխանակել,  որոնք նախանշում են ապագային միտված Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցության օրակարգը։ 

Վիլնուսում հանդիպել են Է. Նալբանդյանն ու Ք. Էշթոնը