.jpg)
Ոստիկանությունը` Aysor.am-ի նյութի վերաբերյալ. Ուսումնասիրվում է
Քիչ առաջ Aysor.am-ի թղթակիցը իր նյութի հետքերով զանգահարեց ՀՀ ոստիկանության լրատվական բաժին: Լրատվական բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը նշեց, որ իրենք ուսումնասիրում են բոլոր հրապարակումները:
Հիշեցնենք, որ Aysor.am-ի լրագրողը Աբովյան-Իսահակյան փողոցների գետնանցումում ականատես է դարձել ոստիկանի ու մուրացկանությամբ զբաղվող կնոջ վիճաբանությանը: Այդ կինը` Ասյա Ասրյանը, Aysor.am-ի լրագրողի հետ զրույցում պատմեց, որ այդտեղ նստում է 2 օր և հենց առաջին օրը ոստիկանը իր առջև պայման է դրել` օրական վճարիր 1000 դրամ և նստի կամ մի նստի այդտեղ:
«Կան մուրացկաններ, որոնք վճարում են և ցանկացած տեղում նստում, բայց ինձ արգելում են: Երեկ եկավ ու առաջարկեց օրական 1000 դրամ տալ ու այդտեղ մնալ, բայց ես ինչ եմ աշխատում, որ 1000 դրամ իրեն տամ, բայց ես ի՞նչ եմ աշխատում` հեսա (հեղ.- Ասյան գրպանից հանեց մի քանի կոպեկ ու դրեց սեղանին), տանտերն էլ արդեն իր տան վարձն է պահանջում: Էդտեղի խանութների աշխատողները տեսել են, ոնց է ինձ քաշում ոստիկանը»,- ասաց նա:
Նախորդող հրապարակում` Մուրացկան կին. Ոստիկանը ինձանից 1000 դրամ է պահանջում` նստելու համար