.jpg)
Ուկրաինա-ԵՄ Ասոցացման համաձայնագիրը հնարավոր է ստորագրվի գարնանը
Ուկրաինան ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը կշարունակի գարնանը կայանալիք գագաթաժողովին: Այս մասին գրում է Украинская правдa-ն՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ Վիլնյուսում համաձայնեցվում է ԵՄ-ի և Ուկրաինայի համատեղ դեկլարացիայի տեքստն այն բանից հետո, երբ այսօրա «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի ընթացքում չի ստորագրվի Ասոցացման համաձայնագիրը:
Ըստ այդ տեղեկատվության՝ փաստաթղթում նախատեսվում է Ասոցացման համաձայնագրի ստորագրում Ուկրաինա-ԵՄ գագաթաժողովի ժամանակ, որը նախատեսվում է անցկացնել 2014-ի փետրվարի վերջին մարտի սկզբին:
Բացի այդ, փաստաթղթում նշված է նաև Ռուսաստանի հետ առևտրատնտեսական հակամարտության կարգավորման ուղիները: Միևնույն ժամանակ տեքստը չի ենթադրում ռուսական կողմի ներկայությունն այդ բանակցություններում: