«Ալ-Ջազիրայի» ցուցադրած ֆիլմում անդրադարձ կա Հայոց ցեղասպանությանը (Ֆիլմ)
02/12/2013 21:17

«Ալ-Ջազիրայի» ցուցադրած ֆիլմում անդրադարձ կա Հայոց ցեղասպանությանը (Ֆիլմ)

«Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը թուրք-իսրայելական հարաբերություններին նվիրված ֆիլմ է ցուցադրել, որտեղ անդրադարձ է կատարվում նաև Հայոց ցեղասպանությանը:

Այդ մասին հաղորդում է իրանահայ համայնքի «Հայելի.քոմ» կայքը:

Տեղեկատվության համաձայն՝ օրերս «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը «Անհամաձայնություն Միջերկրականում» խորագրով վավերագրական ֆիլմը է ցուցադրել, որն անդրադառնում է Թուրքիայի և Իսրայելի հարաբերություններին:

Ֆիլմի սկզբում պատմական ակնարկ է կատարվում թուրք-հրեական հարաբերություններին, այնուհետև ներկայացվում է երկու պետությունների հարաբերություններում առկա խնդիրները և տարաձայնությունները՝ հատկապես ընդգծելով իսրայելաաղեստինյան հակամարտությունը, Գազայի շուրջ զարգացումները, Մարմարա ծովում տեղի ունեցած միջադեպը, Միջերկրական ծովում գազի հայտնաբերման փաստը, Իսրայելի և Կիպրոսի միջև առևտրական կապերը, ինչպես նաև Իսրայել-Ադրբեջան ռազմակավարական հարաբերությունները:

Ֆիլմի երկրորդ բաժնում անդրադարձ է կատարվում Հայոց ցեղասպանությանը, որտեղ ներկայացվում է, թե ինչպես է Թուրքիան փորձել օգտագործել հրեական լոբբին ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ տարվող աշխատանքները խափանելու համար:

Ֆիլմը անդրադառնում է նաև Իսրայելի խորհրդարանում քննարկված Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին, որի վերաբերեալ որևէ որոշում դեռ չի կայացվել և չնայած հայ համայնքի ճնշումներին՝ կառավարությունը չի ցանկանում ավելի բարդացնել Թուրքիայի հետ հարաբերութիւնները: 

«Ալ-Ջազիրայի» ցուցադրած ֆիլմում անդրադարձ կա Հայոց ցեղասպանությանը (Ֆիլմ)