.jpg)
Չինացի երեխայի ականջի մեջ խատուտիկ է աճել
Չինացի բժիշկները 1.5 տարեկան երեխայի ականջում հայտնաբերել են աճող խատուտիկ: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն:
16 ամսական երեխայի մայրը դիմել է բժիշկներին` երեխայի ականջում մշտական ցավերի պատճառով: Հետազոտությամբ պարզվել է, որ խատուտիկը աճել է 2 սմ-ի չափով և սկսել ծաղկել:
Բժիշկների խոսքով` ծնողները ժամանակին են դիմել բժշկի, քանի որ խատուտիկը կարող էր ամբողջությամբ փակել երեխայի ականջի խոռոչը:
Նրանք նաև նշել են, որ խատուտիկի աճին նպաստել է ականջի խոռոչի տաք ու խոնավ միջավայրը: