.jpg)
ԵԺԿ-ն կշարունակի համագործակցությունը ՀՀ-ի հետ, չնայած՝ խորապես ցավում է
Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը Վիլնյուսում կայացած Արևելյան գործընկերության գագաթաժողովի արդյունքներով հրապարակել զեկույց, որը կոչվում է «Կյանքը՝ Վիլնյուսից հետո. Արևելյան գործընկերության երկրներում բարեփոխումների լիակատար իրականացումը ԵԺԿ-ի համար մնում է առաջնային»:
ԵԺԿ փոխնախագահ Յացեկ Վոլսկին Վիլնյուսում կայացած հանդիպումը որակել է որպես շատ կարևոր՝ Արևելյան գործընկերության երկրների համար. «ԵԺԿ ղեկավարությունը երկար ժամանակ է աշխատել Արևելյան գործընկերության անդամ երկրների հետ, նպաստել բազմաթիվ հաջողությունների գրանցմանը, չնայած այն հանգամանքին, որ Ուկրաինան ձախողեց ԵՄ Ասոցացման համաձայնագիր կնքումը: Վիլնյուսից հետո կյանքը շարունակվում է, և մենք հավակնոտ օրակարգ ունենք Ռիգայում կայանալիք գագաթաժողովում: ԵԺԿ-ն հավատում է Ուկրաինիայի, Մոլդովայի, Վրաստանի, Հայաստանի և Բելառուսի բնակիչների ընտրությանը, ովքեր միշտ կարող են վստահ լինել մեր քաղաքական ընտանիքի աջակցության վրա:
Անդրադառնալով Հայաստանի հետ հետագա համագործակցությանը՝ զեկույցում նշվում է. «Չնայած Հայաստանը վերջին տարիների ընթացքում նշանակալից առաջընթաց է գրանցել եվրոպական արժեքների և հիմնարար ազատությունների բարեփոխումների ոլորտում, մենք խորապես զղջում ենք ՀՀ Նախագահի՝ Մաքսային Միությանը միանալու որոշման կապակցությամբ: Այնուամենայնիվ, ԵԺԿ-ն շարունակելու է Հայաստանի իշխանությունների հետ համագործակցությունը, որպեսզի օգնի հայերին իրացնել եվրոպական չափանիշներն ու արժեքները՝ հիմնվելով ներկա ձևաչափի և ընդհանուր արժեքների վրա»: