Femen-ի ակտիվիստները միզել են Յանուկովիչի լուսանկարի վրա. Լուսանկարներ
02/12/2013 20:33

Femen-ի ակտիվիստները միզել են Յանուկովիչի լուսանկարի վրա. Լուսանկարներ

Կիրակի առավոտյան Femen շարժման հինգ ակտիվիստները Փարիզում Ուկրաինայի դեսպանատան մոտ ակցիա են իրականացրել: Աղջիկները հրապարակավ միզել են Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի լուսանկարի վրա: Ակտիվիստների մարմիններին գրված է եղել «Янукович, piss off»:




Ակցիան մեկնարկել է Փարիզի ժամանակով 9:30-ին: Ակցիան ավարտելուց հետո աղջիկները հագնվել ու հեռացել են: Նշվում է, որ ձերբակալվածներ չկան: 

Շարժման ղեկավար Իրինա Շեվչենկոն «Ֆրանս-Պրեսսին» ասել է. «Եկել ենք Եվրոպային ասելու, որ նրա օգնության կարիքն ունենք»:

Նա նաև հավելել է, թե Ուկրաինայի իշխանությունները գտնվում են Ռուսաստանի ճնշման տակ:  

Femen-ի ակտիվիստները միզել են Յանուկովիչի լուսանկարի վրա. Լուսանկարներ