Ինյեստա. «Բարսելոնում» ամեն ինչ այնքան էլ վատ չէ»
02/12/2013 20:03

Ինյեստա. «Բարսելոնում» ամեն ինչ այնքան էլ վատ չէ»

«Բարսելոնի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան մեկնաբանել է «Ատլետիկի» հետ Իսպանիայի առաջնության 15-րդ տուրի խաղը: Ֆուտբոլիստը հայտարարել է, որ կատալոնյան թիմը պետք է դասեր քաղի այդ պարտությունից:

«Իհարկե, ցանկացած պարտություն տարօրինակ մտքեր է առաջացնում,- Ինյեստայի խոսքերը մեջբերել է sport.es-ը:- Սակայն ուզում եմ բոլորին հանգստացնել. ամեն ինչ այնքան էլ վատ չէ: Այս անհաջողությունից պետք է դասեր քաղենք: Ինչ-որ պահի մեզ թվում էր, թե գոլը միայն ժամանակի հարց է: Սակայն մեր առավելությունը չկարողացանք վերածել գոլերի»:
Հիշեցնենք, որ «Բարսելոնն» «Ատլետիկին» զիջել է 0:1 հաշվով:

Ինյեստա. «Բարսելոնում» ամեն ինչ այնքան էլ վատ չէ»