.jpg)
Ոտքեր չունեցող 11-ամյա երեխան ֆուտբոլային աստղ է դարձել. Լուսանկարներ
Բրազիլացի 11-ամյա Գաբրիել Մունիսը իր հասակակիցների նման շատ է սիրում ֆուտբոլ խաղալ, սակայն, ի տարբերություն, նրանց Գաբրիելը ոտքեր չունի:


Fedpost.ru-ի փոխանցմամբ՝ տղան տառապում է ապադիա հիվանդությամբ, այսինքն՝ նրա վերջույթները մինչև վերջ չեն ձևավորվել:
Չնայած այդ խնդրին, Գաբրիելն իր մեջ ուժ է գտել ֆուտբոլ խաղալու համար:



Մունիսը հիմնականում քայլում է պրոթեզների օգնությամբ, սակայն երբ գործը հասնում է ֆուտբոլին, նա խաղերին բոբիկ է մասնակցում:
Երեխան իր տաղանդով զարմացրել է ֆուտբոլային մասնագետներին, ովքեր նրան Իսպանիա են հրավիրել: