.jpg)
Քարդաշյանների լուսանկարներով ամանորյա բացիկներ են թողարկվել. Լուսանկարներ
Քարդաշյանների ընտանիքը չի խախտել ավանդույթը ու Ամանորի նախաշեմին սեփական լուսանկարներով բացիկներ է թողարկել: Այս անգամ Քիմին, նրա քույրերին, մայրիկ Քրիս Ջեններին և ընտանիքի մյուս անդամներին լուսանկարել է հայտնի էպոտաժային լուսանկարիչ Դևիդ ԼաՇապելը:

Ֆոտոսեսիային մասնակցել են ընտանիքի անգամ ամենափոքր անդամները՝ Քորթնիի երեխաները, սակայն բացակայել է Քիմի դուստր Նորին, հավանաբար՝ նրան շատ փոքր են համարել ֆոտոսեսիայի տանելու համար:

Ընտանեկան ֆոտոսեսիային մասնակից միակ տղամարդը եղել է Բրյուս Ջենները՝ Քիմի խորթ հայրը, չնայած այն հանգամանքին, որ ամիսներ առաջ բաժանվել է Քարդաշյան ընտանիքի մայրիկից:
