Հաջորդ շաբաթ Բրյուսելում կքննարկվի ԵՄ-ի հետ Ուկրաինայի ասոցացման հարցը
02/12/2013 19:50

Հաջորդ շաբաթ Բրյուսելում կքննարկվի ԵՄ-ի հետ Ուկրաինայի ասոցացման հարցը

Հաջորդ շաբաթ Բրյուսել կմեկնի ուկրաինական պատվիրակություն, որպեսզի քննարկվի Եվրամիության հետ Ուկրաինայի ասոցացման հարցը: Այս մասին, BBC-ի փոխանցմամբ, հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան:

ԱԳ նախարարը նշել է, որ կողմերը կքննարկեն գազի գնի հարցը, ֆինանսական միջազգային օգնության և Ուկրաինայի ու ԵՄ-ի միջև ապրանքաշրջանառության նվազման հարցերը: 

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը  հայտարարարել էր, որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը կստորագրվի այն ժամանակ, երբ դրան Ուկրաինան պատրաստ կլինի տնտեսապս:

 

Հաջորդ շաբաթ Բրյուսելում կքննարկվի ԵՄ-ի հետ Ուկրաինայի ասոցացման հարցը