Մետրոպոլիտեն կայարանի տարածքում պայթուցիկ սարք է տեղադրված. Ահազանգ
02/12/2013 11:15

Մետրոպոլիտեն կայարանի տարածքում պայթուցիկ սարք է տեղադրված. Ահազանգ

Դեկտեմբերի 2-ին, ժամը 10.38-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 21/1 հասցեում՝ մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում, տեղի է ունենալու պայթյուն:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ-ի կինոլոգիական և ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը:

Տեղանքի զննման արդյունքում, նշված հասցեում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել. ահազանգը կեղծ է:

 

Մետրոպոլիտեն կայարանի տարածքում պայթուցիկ սարք է տեղադրված. Ահազանգ