.jpg)
«ԲՀԿ-ն չի մասնակցի կառավարության ներկայացրած որևէ նախագծի քննարկման»
ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և «Ժառանգությունը» հանդես են եկել Կենսաթոշակային բարեփոխումների օրենքում փոփոխություններ կատարելու օրենքը հետաձգելու վերաբերյալ նախաձեռնությամբ: Այս մասին ԱԺ նիստի մեկնարկին հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանհը:
«Մենք հուսով ենք, որ կառավարությունը, հերթական անգամ իր գործելաոճին համաձայն, չի փորձի տապալել թե՛ այս, թե՛ ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող նախագիծը: Եթե կառավարությունը շարունակելու է իր այս գործելաոճը, ապա ԲՀԿ-ն իրեն իրավունք է վերապահում չմասնակցել կառավարության կողմից ներկայացված որևէ նախագծի քննարկմանը, այլ ժողովրդի հետ միասին քննարկել, ճշգրտել և կազմակերպել իր հետագա անելիքները»,- հայտարարեց ԱԺ պատգամավորը:
Նախորդող հրապարակում՝ Պարտադիր կենսաթոշակային համակարգի հարցը ԱԺ օրակարգում է