.jpg)
Պելլեգրինի. «Ագուերոն չի լքի Մանչեսթերը»
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելլեգրինին մեկնաբանել է այն տեղեկատվությունը, ըստ որի «Արքայական ակումբը» հետաքրքրված է իր թիմի հարձակվող Սերխիո Ագուերոյի ծառայություններով: Այս մասին տեղեկացնում է «Football Espana»-ն:
«Այդ մասին ինձ ոչինչ հայտնի չէ: Չեմ կարծում, որ Ագուերոն մտածում է «Մանչեսթեր Սիթին» լքելու մասին: Նման խոսակցությունները խնդիր չեն, իսկ «Ռեալի» տրանսֆերային հետաքրքրությունները մեզ չեն անհանգստացնում: Այդպես հաճախ է լինում, բայց իրականությունը միայն մեզ է հայտնի»,- նշել է Պելլեգրինին:
Հիշեցնենք, որ վերջին տեղեկությունների համաձայն «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է իր թիմում տեսնել Ագուերոյին: Հարձակվողի համար նա պատրաստ է վճարել 48 մլն ֆունտ ստեռլինգ: