Պարտադիր կենսաթոշակային համակարգի հարցը ԱԺ օրակարգում է
02/12/2013 12:59

Պարտադիր կենսաթոշակային համակարգի հարցը ԱԺ օրակարգում է

ԱԺ-ի դիմաց մեկնարկել է «Դեմ եմ պարտադիրին» նախաձեռնության ակցիան, որի մասնակիցները պահանջում են, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասին օրենքից հանվի պարտադիր բաղադրիչը և հարցը քննարկվի ԱԺ այս քառօրյայում:

Թեև ոստիկանությունը ակցիայի մասնակիցներին զգուշացրել է, որ կես ժամից տարածքը պետք է ազատ լինի, բայց նրանք սպասում են ՀՅԴ ատգամավոր Արծվիկ Մինասյանի ելույթին, ով խոստացել է բարձրացնել հարցը: Նշենք, որ ակտիվիստները վանկարկում են «Դեմ եմ պարտադիրին»: Ակցիային անգամ երեխաներ են մասնակցում:

ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Տիգան Ուրիխանյանը ԱԺ քարտուղարություն ներկայացրեցին ձևաթուղթ, համաձայն որի` պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասին հայտարարությունը արտահերթ կարգով կներառվի ԱԺ քառօրյայի օրակարգ և կքննարկի:

Ձևաթղթի տակ, ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց Ն. Զոհրաբյանը, ստորագրել է 49 պատգամավոր:

«Մենք շատ լավ գիտենք, թե ինչ նպատակով են իրենք դա անում և լիագումար նիստում մեր կարծիքները կհնչեցնենք»,- ասաց Ն. Զոհրաբյանը:

Օրենսդրական որևէ սողանցք չկա, որ քաղաքական մեծամասնությունը, պատգամավորի խոսքով, մերժի այս քննարկումը:

«Այսօրվա քառօրյա նիստում որոշման նախագիծը ավտոմատ կընդգրկվի օրակարգ՝ առանց քաղաքական մեծամասնության ցանկության, և, ամենայն հավանականությամբ, հենց այսօր էլ կքննարկվի»,- իր հերթին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Նախորդող հրապարակում՝ «Դեմ եմ պարտադիրին» նախաձեռնությունը այսօր ԱԺ դիմաց ցուց է անցկացնելու 

 

Պարտադիր կենսաթոշակային համակարգի հարցը ԱԺ օրակարգում է