Պարզաբանում. 16 տարին լրացածները վարչական պատասխանատվության ենթակա են
02/12/2013 20:12

Պարզաբանում. 16 տարին լրացածները վարչական պատասխանատվության ենթակա են

Դեկտեմբերի 2-ին կայքերից մեկում հրապարակվել է հոդված, որտեղ մասնավորապես ասվում է. «…Բերման ենթարկվածների մեջ է 17 տարեկան անչափահաս երիտասարդ՝ Արման անունով, որին ոստիկանություն են բերել պաստառ պահելու համար: Բերման է ենթարկվել նաև 15 տարեկան անչափահաս՝ Էրիկ Իսրայելյանը…‰:

Տեղեկացնում ենք, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 12-րդ հոդվածով սահմանված է. «Վարչական պատասխանատվության ենթակա են այն անձինք, որոնց տասնվեց տարին լրացել է մինչև վարչական իրավախախտում կատարելու պահը»‰:

Հետևաբար՝ միայն 03.04.1998 թ ծնված Էրիկ Իսրայելյանն է հանձնվել ծնողի հսկողությանը` առանց նրա նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու:

Պարզաբանում. 16 տարին լրացածները վարչական պատասխանատվության ենթակա են