Վ. Պուտին. Ապրանքաշրջանառությունը Ռուսատանի և Հայաստանի միջև աճել է 20 %-ով
02/12/2013 19:06

Վ. Պուտին. Ապրանքաշրջանառությունը Ռուսատանի և Հայաստանի միջև աճել է 20 %-ով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել խթանել ՌԴ-ի և ՀՀ-ի միջև միջտարածաշրջանային համագործակցությունը: Այս մասին նա ասել է այսօր Գյումրիում կայացած հայ-ռուսական միջտարածաշրջանային 3-րդ համաժողովի ժամանակ:

Պուտինն ընդգծել է` հենց միջտարածաշրջանային համագործակցությունն է դառնում առևտրատնտեսական կապերի ամրապնդման կարևորագույն գործոններից մեկը:

«Այս համագործակցությունն արդեն ընդգրկում է Հայաստանի բոլոր շրջաններն ու ՌԴ-ի 70 օբյեկտ»,- ասաց Վ. Պուտինն ընդգծելով` հայ գործընկերների հետ հատկապես ակտիվ համագործակցում են Մոսկվան, Սանկտ-Պետերբուրգը, Ռոստովի, Սվերդլովյան, Ուլյանովյան, Կրասնոյարսկի ու Ստավրոպոլի շրջանները:

ՌԴ նախագահի խոսքով` ընդհանուր առմամբ ստորագրվել է մոտ 3 տասնյակ միջտարածաշրջանային համաձայնագիր, որոնք վերաբերում են առևտրատնտեսական, գիտական ու մշակութային համագործակցությանը:

«Շատ կարևոր է այսուհետ ևս խորացնել փոխշահավետ այս համագործակցությունը: Ընդ որում դրանում պետք է ընդգրկել նաև միջին և մանր բիզնեսը, համագործակցել սփյուռքի տեսանկյունից, խթանել զբոսաշրջությունը»,- ասաց ՌԴ նախագահը:

Նա ընդգծեց, որ Ռուսասատանը Հայաստանի առաջային առևտրային գործընկերն է ու հանդիսանում է Հայաստանի տնտեսության հիմնական ներդրողներից մեկը:

2012թ.-ին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է ավելի քան 20 %-ով և գերազանցել է 1,2 մլդ դոլարը:

Վլադիմիր Պուտինը նշեց նաև համատեղ ջանքերով իրականացվող էներգետիկ նախագծերի մասին: Նա հատկապես ընդգծեց Հրազդանի ՋԷԿ-ի նոր էներգաբլոկի գործարկումը, ինչպես նաև Սևան-Հրազդան ՀԷԿ-ի հզորացումն ու հայկական ատոմակայանի գործարկման ժամկետի երկարաձգումը:

Ողջունելով ֆորումի մասնակիցներին ՌԴ նախագահը նշել է ` «վստահության ու բարեկամության ավանդույթները այսօր էլ սահմանում են երկկողմ հարաբերությունների գործընկերային ու դաշնակցային բնույթը»:
 

Վ. Պուտին. Ապրանքաշրջանառությունը Ռուսատանի և Հայաստանի միջև աճել է 20 %-ով