.jpg)
Ս. Սարգսյանը և Վ. Պուտինն այցելել են Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազա
Նախագահ Սերժ Սարգսյանը և պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր այցելել են Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայան: Երկու երկրների նախագահները ռազմակայանում լսել են հայ-ռուսական միացյալ զորախմբավորման հրամանատարի և ռազմակայանի հրամանատարի զեկույցները, այցելել են ռազմակայանի տարածքում գործող ռուսական եկեղեցի, որից հետո դիտել են նաև կայանի սպառազինությունը, այդ թվում՝ որոշակի նոր նմուշներ, լսել նաև հրամանատարության զեկույցները ցուցադրված տեխնիկայի հնարավորությունների վերաբերյալ:





102-րդ ռազմակայանը մեծ ներդրում է ունենում Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի Հանրապետության ռազմական համագործակցության ամրապնդման և զարգացման գործում, անմիջական ու ակտիվ մասնակցություն է ցուցաբերում Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի կողմից անցկացվող համատեղ միջոցառումներին:



Գյումրիից ՀՀ և ՌԴ նախագահները մեկնել են Երևան, որտեղ մեկնարկել են ՌԴ Նախագահի պետական այցի շրջանակներում նախատեսված պաշտոնական մյուս միջոցառումները:
Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից: