ՀՀ և ՌԴ նախագահների մասնակցությամբ բացվեց Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը
02/12/2013 16:32

ՀՀ և ՌԴ նախագահների մասնակցությամբ բացվեց Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը

Հայստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը մասնակցել են Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկի գործարկման հանդիսավոր արարողությանը:

Սարգսյանն ու Պուտինը հեռուստակոնֆերանսի շրջանակներում կապ են հաստատել «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերի հետ, ով ՋԷԿ-ի տարածքում էր:

Միլլերը հայտնել է, որ էներգաբլոկը լիովին պատրաստ է գործարկման ու ավելացրել` «Գազպրոմի» ներդրումների շնորհիվ կառուցված էներգաբլոկն ունի 480 մեգավատ հզորություն և ամեն ժամ արտադրում է 3,3 միլիարդ կիլովատ էներգիա:

Ներդրումների ծավալը կազմել է մոտ 300 մլն դոլար:

 

ՀՀ և ՌԴ նախագահների մասնակցությամբ բացվեց Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը