.jpg)
Վ. Պուտինը Ծիծեռնակաբերդում հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Րոպեներ առաջ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Նախագահները ծաղկեպսականեր դրեցին և հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Հնչեցին երկու երկրների օրհներգները:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկ րոպե լռությամբ հարգեց անմեղ զոհերի հիշատակը:
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից նախագահներն ուղևորվեցին ՀՀ Նախագահի նստավայր, որտեղ կկայանա նախագահների առանձնազրույցը:
Նախագահի պաշտոնում սա Վլադիմիր Պուտինի երկրորդ այցն է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Առաջին անգամ Պուտինը Ծիծեռնակաբերդ էր այցելել 2001թ.-ի սեպտեմբերի 15-ին: