.jpg)
Ավտովթար` Երևան-Մեղրի ավտոճանապարհին. 19-ամյա վարորդը հիվանդանոցում է
Նախօրեին ժամը 18.42-ին ԱԻՆ տեղեկատվություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 124 կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահա և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԳԱԶ 31» մակնիշի (վարորդ՝ Կ. Մ., ծնվ. 1987 թ.) և «Վոլց Վագեն» մակնիշի (վարորդ՝ Կ. Խ., ծնվ. 1994թ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս վարորդը, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տեղափոխվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և հոսանքազրկել ավտոմեքենաները:
Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է: