.jpg)
Երթը շարունակվում է. Զ. Փոստանջյանը մի քանի անգամ ոստիկանապետին է զանգել
«Արժանապատիվ հայրենիք» նախաձեռնության այօրվա երթը դեռ չի ավարտվել: Բողոքի ակցիայի մասնակիցները ամեն կերպ փորձում են հասնել նախագահի նստավայր: Նրանք տարբեր խմբերի են բաժանավել: Երթի մասնակիցների մի մասը «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի առաջնորդությամբ շարժվում է դեպի Հյուսիսային պողոտա, իսկ մյուս մասը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ղեկավարությամբ Հանրապետության հրապարակում է:
Նրանք փորձեցին Բուզանդի փողոցով շարժվել դեպի նախագահի նստավայր, սակայն ոստիկանները թույլ չտվեցին: Զարուհի Փոստանջյանը այս ընթացքում մի քանի անգամ զանգել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Ոստիկանապետն ասել է, որ իրավիճակին ծանոթ չէ և ավելի ուշ պարազաբանում կտա: Մինչ ոստիկանապետի պարզաբանումը, Փոստանջյանը որոշեց հետ գնալ և միանալ իր կուսակից Արմեն Մարտիրոսյանին:
Նախորդող հրապարակումներ՝ Փոխոստիկանապետը պահանջում է անհապաղ դադարեցնել հավաքը
Հյուսիսային պողոտայում ոստիկանները փակել են ակտիվիստների ճանապարհը
Երթի մասնակիցները ՀՀ հիմնը երգելով նամակ հանձնեցին կառավարությանը