.jpg)
03/12/2013 17:47
Ավտովթար՝ Գավառում. Վարորդն ու ուղևորը տեղում մահացել են
Այսօր՝ ժամը 13.45-ին, Գավառ-Նորատուս ավտոճանապարհին խոշոր ավտովթար է տեղի ունեցել:
Դեպքի վայր է մեկնել Գավառ քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Վոլկսվագեն» և «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Վոլկսֆագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1986 թ. ծնված Վ. Մ. և ուղևոր՝ 1979 թ. ծնված Շ. Վ. տեղում մահացել են: