.jpg)
Մեծ Բրիտանիայում կնոջը դատելու են քիթ կծելու համար
Մեծ Բրիտանիայի Քենթ դքսության բնակչուհի 27-ամյա Թինա Լավը դատարանի առջև է կանգնելու հանգստավայրում մեկ այլ կնոջ քիթ կծելու համար:
Pravo.ru-ի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել այս տարվա ապրիլին Բուտլինս հանգստավայրում, իսկ տուժողը Բուկինհեմշիր քաղաքի 47-ամյա բնակչուհի է:
Թե ինչն է պատճառ եղել Լավի այդպիսի ագրեսիվ պահվածքի համար չի նշվում:
Նշվում է, որ 47-ամյա տուժածը երկար ժամանակ բուժման կուրս է անցել: