.jpg)
03/12/2013 18:49
Հայաստանի արտգործնախարարը վաղը կմեկնի Կիև
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 4-6-ը կայցելի Ուկրաինա` Կիևում կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցելու նապատակով։
Կիևում Էդվարդ Նալբանդյանը ելույթ կունենա ԱԳ նախարարների խորհրդին։ Նախատեսված են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից: