2013թ-ին հայտնաբերվել է 3 անուն կեղծ դեղի շրջանառություն
03/12/2013 20:00

2013թ-ին հայտնաբերվել է 3 անուն կեղծ դեղի շրջանառություն

2013 թ-ին Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը հայտնաբերել է երեք անուն կեղծ դեղ` «Սանդոստատին», «Դոստինեքս», «Ռոցեֆին»: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ փոխանցեց կենտրոնի ղեկավար Հակոբ Թոփչյանը:

Բանախոսը կեղծ դեղերի շրջանառության վերաբերյալ արդարացում ուներ. Նա նշեց, որ նման դեղերի շրջանառությունը դժվար է վերահսկել, անգամ ԱՄՆ-ն ու այլ երկրներ այդ խնդիրն ունեն:

«Պֆայզեր» ընկերությունն ինքն է դիմել` կեղծ դեղերի ահազանգով. Հայտնաբերված «Դոստինեքս» դեղերը ժամկետանց են եղել ու վերափաթեթավորվել են: Հենց սահմանի վրա կանգնեցվել է նաև «Սանդոստատին» դեղամիջոցը:

Իսկ ինչպիսի պատասխանատվության է սահմանվում կեղծ դեղերի շրաջնառության դեպքում՝ Aysor.am-ի հարցին Հակոբ Թոփչյանը պատասխանեց՝ 3-6 տարվա ազատազրկում, սակայն նման նախադեպ չի արձանագրվել. վերջին երեք կեղծ դեղերի մասին տեղեկացվել է և՛ ոստիկանություն, և՛ ազգային անվտանգություն:

Նշենք, որ փորձ է արվել ներմուծել «Պֆայզեր» «Դոստինեքս 0,5մգ դեղահատեր N1», նաև «Փֆայզեր Իտալիա Ս.Ռ.Լ.» ընկերության արտադրության «Դոստինեքս 0,5մգ դեղահատեր N8»: Նաև Շվեյցարիայի «Ֆ.Հոֆման–Լա Ռոշ» ՍՊԸ արտադրության «Ռոցեֆին 1գ ներարկման լուծույթի դեղափոշի» դեղերը: Նաև «Սանդոստատին» 0,1մգ/մլ 1մլ ներարկման լուծույթ N5 դեղը. Դեղերը ներկրել է «Վիտաֆլեքս» ՍՊԸ-ն:
 

2013թ-ին հայտնաբերվել է 3 անուն կեղծ դեղի շրջանառություն