.jpg)
03/12/2013 20:37
Ձիերին նվիրված ամենամեծ արձանը տեղադրվել է Շոտլանդիայում (Տեսանյութ)
Ձիերին նվիրված աշխարհի ամենամեծ արձանը տեղադրվել է շոտլանդական Ֆոլկերկ քաղաքում:
Podrobnosti.ua-ի փոխանցմամբ՝ 30 մետր բարձրություն ունեցող 2 ձիերի գլուխները երևում են մի քանի կիլոմետր հեռավորությունից:
Ձիերից յուրաքանչյուրի պատրաստման վրա ծախսվել է 300 տոննա պողպատ:
Պուրակը, որտեղ տեղադրված են ձիերը, բացվելու է հաջորդ տարվա ամռանը, իսկ մոնումենտի արժեքը կազմել է 43 միլիոն ֆունթ սթեռլինգ: