Ինյեստա. «Հավատում ենք, որ ամեն ինչ ճիշտ ենք անում»
03/12/2013 18:43

Ինյեստա. «Հավատում ենք, որ ամեն ինչ ճիշտ ենք անում»

«Բարսելոնի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան խոսել է անընդմեջ երկու պարտությունից հետո թիմի հոգեբանական վիճակի մասին: Հիշեցնենք, որ անցած շաբաթ կատալոնցիները նախ զիջեցին «Այաքսին» (1:2) Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում, իսկ այնուհետև Իսպանիայի առաջնությունում պարտվեցին (0:1) «Ատլետիկին» և մադրիդյան «Ատլետիկոյին» հնարավորություն տվեցին միավորներով հավասարվել իրենց:

«Մրցաշրջանը բավական երկար է, այնպես որ, չենք պատրաստվում հանձնվել: Պարտավոր ենք արագ վերագտնել մեզ և ձգտել` բարելավելու սեփական խաղը,- հայտարարել է Ինյեստան:- «Բարսելոնը» պահպանում է վստահությունը: Շարունակում ենք հավատալ մեր ուժերին, իսկ վերջին անհաջողությունները մեզ վրա ոչ մի ազդեցություն չեն ունեցել: Պարտվելը միշտ էլ տհաճ է, սակայն մեր թիմը մտադիր է շտկել իրավիճակը: Հավատում ենք, որ ամեն ինչ ճիշտ ենք անում»:

Ինյեստա. «Հավատում ենք, որ ամեն ինչ ճիշտ ենք անում»