.jpg)
Քուչակ-Ապարան ճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ
Այսօր՝ ժամը 16.26-ին, ահազանգ է ստացվել, որ Քուչակ-Ապարան ավտոճանապարհին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:
Նախորդող հրապարակում՝ Մարզերում ձյուն է տեղում. Մի շարք ճանապարհներ դժվարանցանելի են