Բրիտանիայում առանց կնոջ կամքի կեսարյան հատում են արել և երեխային վերցրել
03/12/2013 18:29

Բրիտանիայում առանց կնոջ կամքի կեսարյան հատում են արել և երեխային վերցրել

Մեծ Բրիտանիայի սոցիալական ծառայության աշխատակիցները առանց կնոջ կամքը հարցնելու` նրան կեսարյան հատում են արել և երեխային վերցրել: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն:

Իտալուհին իրեն վատ է զգացել և դեղերի ազդեցության տակ քնել, այդ ընթացքում բժիշկները նրան հոգեբուժական հիվանդանոց են տեղափոխել և կեսարյան հատումից հետո երեխային վերցրել իրենց հսկողության տակ, այն պատճառաբանությամբ, որ մայրը հոգեկան հիվանդություն ունի: 

Իտալուհին 5 շաբաթ քնելուց հետո արթնացել ու հասկացել է, որ երեխային իրեն չեն տա: Իտալուհու փաստաբանը այս դեպքը աբսուրդ է անվանել, նշելով, որ նման դեպք իր գործունեության 40 տարվա ընթացքում չի հանդիպել, սակայն իտալուհին արդեն 1 տարի է` պայքարում է իր երեխային վերցնելու համար:


 

Բրիտանիայում առանց կնոջ կամքի կեսարյան հատում են արել և երեխային վերցրել