.jpg)
03/12/2013 15:45
Ինչպե՞ս է վիրավորվել ադրբեջանցի զինծառայողը
«Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ոչ մի առնչություն չունեն այդ միջադեպի հետ»,- Aysor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Ադրբեջանից հնչող այն լուրերին, թե հայկական կողմից արձակված գնդակից ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել, ասաց ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը:
«Ադրբեջանը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածել»- ընդգծեց նա: