Թ. Պողոսյան. Իշխանությունները վաճառում են հնարավոր և անհնարին ամեն ինչ
03/12/2013 15:38

Թ. Պողոսյան. Իշխանությունները վաճառում են հնարավոր և անհնարին ամեն ինչ

Հայաստանի իշխանությունները վաճառում են հնարավոր և անհնարին ամեն ինչ։ Լրագրողների հետ ճեպազրույցում, մեկնաբանելով «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասը Ռուսաստանին վաճառելու որոշումը, ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը:

Հայաստանը, պատգամավորի խոսքով, պետք է կարողանա իր ձայնի իրավունքն ունենալ ցանկացած որոշման ժամանակ:

«Չունենալով ձայնի իրավունք՝ մենք դառնում ենք ձայնազուրկ մեխանիզմով մի ինչ-որ սեփականություն այդ տարածքում։ Եթե նրանք մի օր ուզեն մի բանն այսպես կամ այնպես ծռել, մենք չենք կարողանալու խոսել, որովհետև ասելու են, թե մենք ենք սեփականատերերը և իրավունք ունենք անելու այն, ինչ ուզում ենք»,- եզրափակեց խոսքը «Ժառանգության» պատգամավորը:

Թ. Պողոսյան. Իշխանությունները վաճառում են հնարավոր և անհնարին ամեն ինչ