.jpg)
Հայաստանում կնշվի Երգչախմբային արվեստի միջազգային օրը
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Հայ Փոքրիկ Երգիչներ» միջազգային ասոցիացիան դեկտեմբերի 8-ին` ժամը 15:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կանցկացնի համերգ՝ նվիրված Երգչախմբային արվեստի միջազգային օրվան: Համերգին մասնակցում են Հայաստանի Հանրապետության պետական, սիրողական և մանկական 9 երգչախումբ. «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Տիգրան Հեքեքյան), «Փարոս» կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Ռաֆֆի Միքայելյան), Երևանի կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Հարություն Թոփիկյան), «Հովեր» պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Սոնա Հովհաննիսյան), «Արթ վոկալ անսամբլ» Oշականի Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու համերգային խումբը (գեղարվեստական ղեկավար՝ Առնո Բարխուդարյան), Վանաձորի կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Տարոն Միրզոյան), Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան թիվ 4 հանրակրթական հիմնական դպրոցի երգչախումբը) գեղարվեստական ղեկավար՝ Գայանե Մարդոյան), Արթիկի Դանիել Ղազարյանի անվան մանկական երաժշտական դպրոցի երգչախումբը) գեղարվեստական ղեկավար՝ Կարինե Բիկիլյան), «Սպեղանի» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Սարինա Աֆթանդիլյան):
Համերգային ծրագրում ընդգրկված են հայ, ռուս և արևմտյան կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Երգչախմբային արվեստի միջազգային օրը աշխարհում նշվում է 1990 թվականից, դեկտեմբերի 8-ին: