ԵՄ-ն չի բանակցի Ուկրաինայի հետ. Կիևում կամավորական ջոկատներ են ստեղծում
04/12/2013 16:35

ԵՄ-ն չի բանակցի Ուկրաինայի հետ. Կիևում կամավորական ջոկատներ են ստեղծում

Եվրամիությունն Ուկրաինայի հետ նոր բանակցություններ չի վարի Ասոցացման համաձայնագրի տեքստի շուրջ: Այս մասին Interfax.ru-ի հաղորդմամբ` ասել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի Քեթրին Էշթոնի ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը:

Կոսյանչիչի խոսքով` Եվրահանձնաժողովը չի հաստատում նաև Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովի այն հայտարարությունը, ըստ որի, ուկրաինական պատվիրակությունը այցելել է Բրյուսել:

Մինչ այդ, ուկրաինական լրատվամիջոցների հաղորդմամբ, Կիևում եվրաինտեգրացիայի կողմնակիցներն արդեն կամավորական ջոկատներ են կազմում և պատրաստվում գրոհել Ուկրաինայի պետական կառույցները:

Հիշեցնենք, հազարավոր ուկրաինացիներ Կիևի փողոցներ դուրս եկան մոտ երկու շաբաթ առաջ` այն բանից հետո, երբ երկրի ղեկավարությունը հայտարարեց, որ դադարեցնում է Ասոցացման համաձայնագրի ստորագրման շուրջ ԵՄ հետ բանակցությունները: Նոյեմբերի 30-ի գիշերը Ուկրաինայի ոստիկանության հատուկ նշանակության «Բերկուտ» ջոկատը ցուցարարներին կոպտորեն հեռացրեց Կիևի կենտրոնական հրապարակից` Մայդանից: Հաջորդ իսկ օրը նրանք վերադարձան Մայդան ու փողոց դուրս եկավ որոշ հաշվարկներով 100 հազարից 1 միլիոն մարդ:
 

ԵՄ-ն չի բանակցի Ուկրաինայի հետ. Կիևում կամավորական ջոկատներ են ստեղծում