ՖԻՖԱ-ն «ԱԱ-2014»-ի մասնակիցներին բաժանել է զամբյուղների
04/12/2013 18:53

ՖԻՖԱ-ն «ԱԱ-2014»-ի մասնակիցներին բաժանել է զամբյուղների

Առաջիկա ուրբաթ օրը կկայանա աշխարհի ֆուտբոլի 2014 թ. առաջնության վիճակահանությունը: Արդեն հայտնի են զամբյուղների կազմերը: Այս մասին հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:

1-ին զամբյուղ- Բրազիլիա, Արգենտինա, Բելգիա, Կոլումբիա, Գերմանիա, Իսպանիա, Շվեյցարիա, Ուրուգվայ
2-րդ զամբյուղ- Ալժիր, Կամերուն, Չիլի, Կոտ դ’Իվուար, Էկվադոր, Գանա, Նիգերիա
3-րդ զամբյուղ- Ավստրալիա, Կոստա Ռիկա, Հոնդուրաս, Իրան, Ճապոնիա, Կորեա, Մեքսիկա, ԱՄՆ
4-րդ զամբյուղ- Բոսնիա, Խորվաթիա, Անգլիա, Ֆրանսիա, Հունաստան, Իտալիա, Հոլանդիա, Պորտուգալիա, Ռուսաստան

Ինչպես նկատեցիք, երկրորդ զամբյուղում ընդգրկված է 7 թիմ, իսկ չորրորդում` եվրոպականում` 9: Չորրորդ զամբյուղի թիմերից մեկը վիճակահանության ընթացքում կտեղափոխվի երկրորդ զամբյուղ:

ՖԻՖԱ-ն «ԱԱ-2014»-ի մասնակիցներին բաժանել է զամբյուղների