.jpg)
Լյովը չի մասնակցել «Ոսկե գնդակի» քվեարկությանը
Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը չի ցանկացել մասնակցել «Ոսկե գնդակի» քվեարկությանը: Իրավիճակի հետ կապված պարզաբանումներ է տվել Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Յենս Գրիտները: Այս մասին տեղեկացնում է «Bild»-ը:
«Քվեարկությունը հրապարակային է, իսկ դա մարզիչներին անհամար դրության մեջ է դնում: Լյովը չի կարող օբյեկտիվ և սառնասիրտ քվեարկել, և հենց այդ պատճառով էլ որոշել է հրաժարվել քվեարկությանը մասնակցելուց»,- նշել է Գրիտները:
Հավելենք, որ Գերմանիայի հավաքականի ավագ Ֆիլիպ Լամն իր ձայնը տվել է Ֆրանկ Ռիբերիին, Քրիշտիանու Ռոնալդուին և Լիոնել Մեսսիին` նույն այս հերթականությամբ: