Մոուրինյո. «Պորտուն» և «Ինտերը» հավատում էին սեփական ուժերին»
04/12/2013 18:40

Մոուրինյո. «Պորտուն» և «Ինտերը» հավատում էին սեփական ուժերին»

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հիշել է, թե ինչի շնորհիվ իր գլխավորած թիմերը` «Պորտուն» և «Ինտերը», 2004 թ. և 2010 թ. կարողացան նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:

«Իմ գլխավորած թիմերը 2 անգամ դարձել են Չեմպիոնների լիգայի հաղթող: Խոսքը «Պորտուի» և «Ինտերի» մասին է: Եվ այս թիմերից ոչ մեկը չէր համարվում հեղինակավոր այդ մրցաշարի ֆավորիտ:

Բայց գաղտնիքն այն է, որ մենք ինքներս մեզ ստիպել էինք հավատալ, որ կարող ենք հաղթել և հասանք հաջողության»,- նշել է Մոուրինյոն:
 

Մոուրինյո. «Պորտուն» և «Ինտերը» հավատում էին սեփական ուժերին»