Փղերը դաշնամուր են նվագել բրիտանացի երաժշտի հետ (Տեսանյութ)
04/12/2013 20:40

Փղերը դաշնամուր են նվագել բրիտանացի երաժշտի հետ (Տեսանյութ)

52-ամյա բրիտանացի դաշնակահար Փոլ Բորտոնը ունի հետաքրքիր հոբի՝ նա 17 տարի Թայլանդում դաշնամուր է նվագում փղերի համար:

Podrobnosti.ua-ի փոխանցմամբ, Բարտոնը վերջերս Բանգկոկում կրկին դանամուր է նվագել, սակայն այս անգամ նրան այդ գործում օգնել են փղերը:

Բորտոնի խոսքով՝ փղերը լավ լսողություն ունեն և զգում են երաժշտությունը:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է երաժիշտը դաշնամուր նվագում, իսկ փղերից մեկը կնճիթով սեղմում է դաշնամուրի ստեղներին, մեկ այլ փիղ՝ սկսում է պարել երաժշտության ռիթմի տակ: