Պուտինը գնաց, բայց դրոշները մնացին քաղաքում. Ինչո՞ւ
04/12/2013 17:27

Պուտինը գնաց, բայց դրոշները մնացին քաղաքում. Ինչո՞ւ

«Պուտինը գնաց, սակայն հաջորդ օրը հայ-ռուսական ֆորումը շարունակվում էր, հենց այդ պատճառով էլ Ռուսաստանի դրոշը քաղաքի տարբեր հատվածներում չի հանվել»,- կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին, թե ինչո՞ւ Պուտինի այցից հետո չեն հանվել ՌԴ դրոշները, հայտարարեց ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը:

Ի պատասխան Փոստանջյանն աձագանքեց, թե ֆորումն ավարտվել է, սակայն դրոշները դեռ չեն հանվել:
Նախարարը պատասխանեց, թե այսօր-վաղը դրոշակները կահանվեն. «Մի քիչ որ ուշադիր լինեք, կտեսնեք, որ դրոշները հանվում են»:
 

 

Պուտինը գնաց, բայց դրոշները մնացին քաղաքում. Ինչո՞ւ