Ռուսական զենքերի գնորդների առաջատար եռյակ. Հնդկաստան, Իրաք, Վիետնամ
04/12/2013 19:20

Ռուսական զենքերի գնորդների առաջատար եռյակ. Հնդկաստան, Իրաք, Վիետնամ

2013-2016թթ.-ին ռուսական զենքերի գնորդների եռյակը կգլխավորեն Հնդկաստանը, Իրաքը և Վիետնամը, իսկ Չինաստանը և Ալժիրը կզիջեն դիրքերը եռյակում:

Aze.az-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Զենքերի համաշխարհային վաճառքի վերլուծական կենտրոնի ղեկավար Իգոր Կորոտչենկոն:

Նրա խոսքով` ռուսական զենքերի գնորդների մեջ 2013-2016թթ.-ին տեղի կունենան փոփոխություններ և չնայած դրան, Հնդկաստանը կշարունակի գլխավորել այդ ցուցակը:

Զենքերի համաշխարհային վաճառքի վերլուծական կենտրոնի կանխատեսումներով, ցուցակում երկրորդ տեղը կզբաղեցնի Իրաքը, որը Չինաաստանին այդ ցուցակից դուրս կմղի դեպի 4-րդ տեղ, իսկ եռյակը կեզրափակի Վիետնամը:

Ի. Կորոտչենկոյի խոսքով` ռուսական զենքերի գնորդների տասնյակի մեջ են մտել նաև Վենեսուելան, Ադրբեջանը, Սիրիան, Բրազիլիան և Իրանը:
 

Ռուսական զենքերի գնորդների առաջատար եռյակ. Հնդկաստան, Իրաք, Վիետնամ