Սամվել Ալեքսանյանը մենաշնորհում է նաև բջջային հեռախոսների շուկան
04/12/2013 09:58

Սամվել Ալեքսանյանը մենաշնորհում է նաև բջջային հեռախոսների շուկան

Ամրապնդելով դիրքերը սուպերմարկետների բիզնեսում՝ Սամվել Ալեքսանյանը որոշել է նաև ամրապնդել դիրքերը մեկ այլ բիզնես-դաշտում: Խոսքը բջջային հեռախոսների ներկրման մասին է:

«Ժամանակի» տեղեկություններով՝ այժմ նա փորձում ամբողջությամբ մենաշնորհել դաշտը՝ արգելելով քաղաքացիներին իրենց հետ դրսից հեռախոս բերել:

Մասնավորապես, վերջին շրջանում հստակ հրահանգ է իջեցվել, և մաքսային անցակետերում աշխատողներին արգելվել է թույլատրել «անցկացնել» նույնիսկ մեկ հեռախոս (տուփով), որը քաղաքացիները իրենց հետ բերում են արտերկրից:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
 

Սամվել Ալեքսանյանը մենաշնորհում է նաև բջջային հեռախոսների շուկան