.jpg)
Հրաչյա Հարությունյանի գործով նախաքննությունն ավարտվել է
Պոդոլսկի մոտ 18 մարդու մահվան պատճառ դարձած վթարի գործով նախաքննությունն ավարտվել է: Այս մասին itar-tass.com-ին հայտնել է այս գործով մեղադրվող Հրաչյա Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը: Նրա խոսքով` դեկտեմբերի 9-ից իրենք կսկսեն գործի նյութերի ուսումնասիրությունը:
Նոյեմբերի 29-ին Հ. Հարությունյանին ևս մեկ մեղադրանք է առաջադրվել` կեղծ փաստաթղթեր օգտագործելու համար:
Հ. Հարությունյանը մեղադրվում է հուլիսի 13-ին Նոր Մոսկվայում տեղի ունեցած խոշոր վթարի գործով, ինչի արդյունքում զոհվել է18 մարդ:
Մոսկվայի Տվերսկոյ դատարանը սեպտեմբերի 13-ին որոշում է կայացրել Հրաչյա Հարությունյանին թողնել կալանքի տակ` մինչև դեկտեմբերի 14-ը:
Նախորդող հրապարակում` Հրաչյա Հարությունյանի գործով փորձաքննությունները պատրաստ են