.jpg)
Մեսսին կարող է բաց թողնել «Ատլետիկոյի» հետ հանդիպումը
«Բարսելոնի» գլխավոր մարզիչ Հերարդո Մարտինոն խոսել է Մեսսիի վերականգնման գործընթացի մասին:
«Նա աշխատում է ըստ պլանի,- Մարտինոյի խոսքերը մեջբերել է goal.com-ը:- Հույս ունենք, որ հունվարի սկզբին պատրաստ կլինի վերադառնալ խաղադաշտ: Տեսնենք, թե այդ շրջանում ինչպիսի զարգացումներ կլինեն, և արդյոք լրացուցիչ ժամանակ չի պահանջվի՞ ապաքինման համար: Հիմա ոչինչ չենք կարող երաշխավորել: Մեզ ավելի շատ հետաքրքրում է նրա լիարժեք վերականգնման հարցը»:
Այսպիսով` Մադրիդի «Ատլետիկոյի» հետ խաղին, որը պլանավորված է հունվարի 11-ին, Մեսսիի մասնակցությունը հարցականի տակ է: