Նաիրա Զոհրաբյան. Օսկանյանը չի հեռանում ԲՀԿ-ից, ինֆորմացիան սխալ է
06/12/2013 12:03

Նաիրա Զոհրաբյան. Օսկանյանը չի հեռանում ԲՀԿ-ից, ինֆորմացիան սխալ է

Այսօր տեղեկություն տարածվեց, թե նախկին ԱԳՆ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը պատրաստվում է հեռնաալ ԲՀԿ-ից ու հիմնել իր` առանձին կուսակցությունը:

Aysor.am-ի հետ զրույցում այս տեղեկությունը հերքեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` նշելով.

«Սա նույնիսկ ապրիլմեկյան կատակի չի ձգում: Ես լիովին հերքում եմ այն: Ասեմ ավելին` օրերս ես և պարոն Օսկանյանը հրավիրված ենք «Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների» կուսակցության արտահերթ նիստին, որին ներկայացնելու ենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Քանի որ նիստը արտահերթ էր, ես չեմ կարողանա մեկնել դրան և ԲՀԿ-ն նիստում ներկայացնելու է հենց Վարդան Օսկանյանը»:

Նաիրա Զոհրաբյանն ավելացրեց, որ կուսակցությունում գրեթե ամեն օր լինում են քաղխորհրդի նիստեր, որոնց ժամանակ ամենաակտիվը հենց Վարդան Օսկանյանն է:

«Եվս մեկ անգամ հերքում եմ: Վարդան Օսկանյանը չի պատրաստվում հեռանալ ԲՀԿ-ից: Ինֆորմացիան սխալ է»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
 

Նաիրա Զոհրաբյան. Օսկանյանը չի հեռանում ԲՀԿ-ից, ինֆորմացիան սխալ է