Սպանության սպառնալիքներ դանակով
06/12/2013 19:00

Սպանության սպառնալիքներ դանակով

Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 19:55-ին, 1956 թ. ծնված Սամվել Ս.-ից ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ֆիզիկայի ինստիտուտի վարչական շենքում մի անձ դանակով սպառնացել և հարձակվել է իր վրա: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մեկնած օպերատիվ խմբին նա հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 17:45-ին, իր աշխատասենյակ է մտել Ֆիզիկայի ինստիտուտի նախկին աշխատակից Սուրիկ Ի.-ն, վիճաբանել իր հետ և դանակով սպառնացել սպանել, սակայն ինքը կարողացել է խլել դանակը և ներկայացնել բաժին:

Նշանակվել են դատաբժշկական և դատատեխնիկական փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն: 

Սպանության սպառնալիքներ դանակով