.jpg)
Հայաբնակ Քամիշլիում պայթյուն է եղել. Երեխա է զոհվել
Սիրիական Ղամիշլի քաղաքի Թայ փողոցում այսօր տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է մեկ երեխա, վիրավորվել ավելի քան 200 մարդ: Այս մասին հայտնում է yerakouyn.com կայքը:
Նախնական տվյալներով՝ զոհերի թիվը կարող է աճել:
Պայթյունը տեղի է ունեցել «Հայրենիքի պաշտպանություն» կոչվում միավորման կենտրոնակայանի մոտ: Նշենք, որ «Հայրենիքի պաշտպանությունը» տեղի արաբներից, քրդերից և քրիստոնյաներից կազմված իշխանամետ միավորում է, որը պայքարում է ահաբեկիչների դեմ և կանխում նրանց մուտը քաղաք:
Նշենք, որ Քամիշլին հիմնականում հայերով բնակեցված քաղաք էր, որի հայ բնակչության թիվը մինչև պատերազմ կազմում էր 7000 մարդ: Այսօր նրանցից շատերը տեղափոխվել են Լիբանան, Հայաստան, Արցախ և հատկապես Եվրոպա: